Սիրիայի Հալեպի նահանգի Թել Ռիֆյաթ քաղաքի ուղղությամբ օգոստոսի 24-ին թուրքական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել, հաղորդում է ANHA գործակալությունը:
Հարվածի հետևանքով վիրավորվել են տեղի 6 բնակիչները։ Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողություն անցկացնելու մասին։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի նման ռազմական գործողությունները միջազգային հանրությունը «կհասկանա»։
Իր հերթին, Դամասկոսը բազմիցս անօրինական է համարել թուրքական զորքերի ներկայությունը սիրիական սահմանին։