Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կոչ է արել Արևմուտքի երկրներին Իրանի հետ համաձայնագիր չստորագրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Արևմուտքի երկրները կարմիր գիծ են սահմանել, իսկ իրանցիներն անտեսում են այն։ Եվ հիմա այդ կարմիր գիծը տեղաշարժվում է», – մեջբերում է գործակալությունը վարչապետի խոսքը։ Լապիդը համաձայնագրի ներկայիս նախագիծը «վատ գործարք» է անվանել։
Իսրայելի վարչապետը նշել է, որ այն «չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք սահմանված են հենց նախագահ Բայդենի կողմից. թույլ չտալ, որ Իրանը դառնա միջուկային երկիր»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պաշտոնապես հրաժարվել է առանցքային պահանջից, որը իրանական միջուկային գործարքի վերսկսման ջանքերի հիմնական խոչընդոտն էր: