Եվրամիությանը լուրջ դժվարություններ են սպասվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին ավստրիական Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք սահմանափակում ենք Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները։ Քանի դեռ Ռուսաստանի տնտեսությունը կախված է նավթից ու գազից, նրան պետք կլինեն մեր տեխնոլոգիաները: Իհարկե, մենք կարճաժամկետ հեռանկարում մեծ մարտահրավերների առև ենք։ Չի կարելի ժխտել, որ գազի գներն աճում են։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք վճարել ազատության գինը»-նշել է նա:
Նա էներգետիկ ճգնաժամը անվանել է խոշորագույն ճգնաժամ, որը երբևէ զգացել է Եվրոպան: «Սկզբում պարտքային ճգնաժամ էր, հետո՝ համաճարակ, այժմ՝ Էներգետիկա։ Միակ լուծումը միասնությունն է»,-ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: