Ռուսաստանն ու Իրանը կենտրոնացած են այնպիսի մեխանիզմների ստեղծման վրա, որոնք թույլ կտան շարունակել համագործակցությունը՝ անկախ արևմտյան երկրների գործողություններից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկացնում է РИА Новости-ն։
«Մեր արևմտյան գործընկերները, փորձելով հաստատել իրենց լիակատար գերիշխանությունն աշխարհում, նպատակաուղղված և հետևողականորեն ոչնչացնում են միջազգային հարաբերությունների ողջ կառուցվածքը։
Այս ֆոնին մենք մեր ընկերների, այդ թվում՝ Իրանի հետ միասին կենտրոնանում ենք վստահելի, կառուցողական մեխանիզմների ստեղծման վրա, որոնք թույլ կտան զարգացնել փոխշահավետ համագործակցությունը՝ անկախ ցանկացած թելադրանքից»,- ասել է Լավրովը։