Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա ԱՄՆ-ին սադրել իրենց, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուս-չինական հարաբերությունները հասել են սկզբունքորեն նոր մակարդակի, որն իր որակով գերազանցում է անցյալ դարաշրջանի դասական ռազմական դաշինքներին: Եզրակացություններ արեք դրանից»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն առանց Արևմուտքի թելադրանքի։