Բուենոս Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Կրիստինա Կիրշների դեմ. նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել Է։ Միջադեպը տեղի Է ունեցել փոխնախագահի տան մոտ՝ կողմնակիցների հետ Կիրշների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Արգենտինայի իշխանությունները պարզել են, որ Կրիստինա Կիրշների դեմ մահափորձ է կատարել 35-ամյա բրազիլացի։ Վերջինս՝ Ֆերնանդո Անդրե Սաբագ Մոնտիելը, ում ձերբակալել են իրավապահները, երկար տարիներ բնակվում է Բուենոս Այրեսում։ Աշխատել է որպես վարորդ։ Հարձակվողն արդեն քրեական անցյալ ունի սառը զենք կրելու համար։
Ինչպես հայտնում է աղբյուրը, Bersa 380 ատրճանակի պահունակում եղել է հինգ փամփուշտ, որով բրազիլացին զինված է եղել հարձակման ժամանակ, սակայն փականի անսարքության պատճառով կրակոցը չի հնչել։