Ամերիկացին տասը տարի վարդագույն կիսաշրջազգեստով լուսանկար է անում, որպեսզի ուրախացնի հիվանդ կնոջը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
2000-ականների սկզբին Լինդայի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, և մի քանի տարի բուժման կուրսից հետո, հիվանդությունը վերադարձել է։ Կնոջ տրամադրությունը բարձրացնելու համար Բոբը սկսել է վարդագույն կիսաշրջազգեստով լուսանկարներ անել տեսարժան վայրերում։
Ժամանակի ընթացքում կադրերը փառք բերել զույգին և տարերային ֆլեշմոբ է սկսվել։ Իսկ Բոբն ու Լինդան բարեգործական հիմնադրամ են հիմնել, որն օգնում է պայքարել այլ կանանց քաղցկեղի դեմ։