Լյուկը և Ջուլի Մոնտեգյուններն ապրում են 16-րդ դարի անգլիական առանձնատանը: Թե ինչպիսին է կյանքը պատմական շենքում, ինչպես են նրանք այն խնամում, ամուսինները պատմել են Insider-ին:
Երբ Ջուլին հանդիպել է Լյուկին, սկզբում նա գաղափար չուներ, որ նա արիտոկրատ է և կրում է վիկոնտի տիտղոսը։ Առանձնատունը, որը հայտնի է որպես «Մեփերթոն Հաուս», գտնվում է Դորսեթ կոմսությունում և պատկանում է Լյուկի ծնողներին։ 2017 թվականից Մոնտեգյու ամուսինները ստանձնել են ընտանեկան կալվածքի կառավարումը:
Այժմ գլխավոր առանձնատունն ունի 54 սենյակ։ Նախկինում շենքը բազմիցս ընդլայնվել է, ուստի այն կարելի է վերագրել և XVI, և XVII, և XVIII դարերին:
Ընդ որում, ընտանիքի հողերը ձգվում են «Մեփերթոն Հաուս» գլխավոր տան սահմաններից դուրս, կալվածքը պատկանում է մոտ քսան այլ շենքերի, որոնց համար պատասխանատու է Մոնտեգյու զույգը:
Նրանց խոսքով՝ բոլոր տների տեխնիկական սպասարկումը շատ թանկ է նստում և շատ ժամանակ է խլում. վերջին երեք տարվա ընթացքում վերանորոգվել է խոհանոցը, սանհանգույց և լողավազանև, սակայն վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են: