Շատերը սիրում են նայել ամպերին: Թվում է, թե ոչինչ բնության մեջ չի կարող մրցել նրանց հետ, ոչինչ չի հավասարվի նրանց փառահեղ գեղեցկությանը:
2004 թվականին ստեղծվել է «Ամպերի սիրահարների ընկերություն» միջազգային կազմակերպությունը, որը հիմնադրվել է Գեւին Պրետոր-Պիննիի կողմից։ Այն միավորում է օդերեւութաբաններին, ֆիզիկոսներին, լուսանկարիչներին, նկարիչներին և պարզապես մարդկանց, ովքեր անտարբեր չեն ամպերի գեղեցկության նկատմամբ:
Նրանք, ովքեր ունեն զարգացած երեւակայությունը, կարող են բաժանորդագրվել Քրիս Ջաջի Instagram-ի էջին: Ջաջն ամպերին նվիրված բլոգ է վարում:
Մանկական նկարազարդող Քրիս Ջաջն սկզբում լուսանկարում է ամպերը, իսկ հետո տպում լուսանկարները և նկարում արդեն դրանց վրա՝ ամպերին տալով նոր հատկություններ։
Նրանք կարծես կենդանի լինեն: Դուք կարող եք տեսնել արջ ամպի, ինչպես նաև ջազ բենդ ամպերի: