Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «մթերային գործարքի» շրջանակներում ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել 12 նավ։
«Ուկրաինայի նավահանգիստներից սեպտեմբերի 4-ի առավոտյան դուրս են եկել ևս 12 գյուղատնտեսական նավեր։ Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները շարունակվում են ժամանակացույցին համապատասխան և Ստամբուլում համատեղ համակարգող կենտրոնի հսկողության ներքո», – նշել են գերատեսչությունում:
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում՝ արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: