Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը եռօրյա պլանային զորավարժություններ է սկսում Լիբանանի հետ սահմանին: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է այդ երկրի բանակային մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունները կմեկնարկեն այսօր Լիբանանի սահմանի շրջանում և կավարտվեն երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին։ Դրանք նախապես պլանավորված էին 2022 թվականի ուսումնական ծրագրի շրջանակներում», – ասված է զինվորականների հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունում նշել են, որ «զորավարժությունների ժամանակ կզգացվի զինվորականների տեղաշարժի մեծ ինտենսիվությունը և կլսվեն այդ շրջանում պայթյունների արձագանքները»: