Երկուշաբթի Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
Գարձե-Տիբեթի ինքնավար մարզում փրկարարները հայտնաբերել են 37 դի, ևս 12 մարդ անհետ կորած է համարվում։ Յաան քաղաքային թաղամասում տարերային աղետի զոհ է դարձել 28 մարդ։ Տուժել է այս տարածքների 248 բնակիչ, որոնցից մոտ մեկ քառորդը ծանր վնասվածքներ է ստացել։
Նահանգային կառավարությունը ժամանակավորապես տարհանել է 50 հազար մարդու։ Չինաստանի կառավարությունը 50 մլն յուան (մոտ 7,25 մլն դոլար) է հատկացրել փրկարարական աշխատանքների և աղետների հետևանքով տուժածների համար։
Սիչուան նահանգում վնասվել են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր և կապի ենթակառուցվածքներ։ Փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները։