Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորվել ԵՄ-ին ինտեգրվելու ջանքերին:
«Վրաստանը որոշել է կանգնել ինտեգրման ուղու վրա և ստանձնել այդ պատասխանատվությունը։ Հիմա արդիական է այդ խոստման կատարումը։ Եվրամիությանն անդամակցելու սկզբունքը պետք է հիմնված լինի ամբողջ ազգի կոնսենսուսի վրա։ Այդ ուղղությամբ պետք է աշխատեն բոլորը միասին, ոչ միայն կառավարությունը, այլև բոլոր քաղաքական կուսակցությունները», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Բորելը Բրյուսելում Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը գլխավորում է Հանրապետության պատվիրակությունը նիստին, հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության մասին:
Եվրամիության առաջնորդները հունիսին Ուկրաինային և Մոլդովային տրամադրել են Միությանը անդամակցելու թեկնածուների կարգավիճակ: Նրանք ճանաչել են Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև նրան թեկնածուի կարգավիճակ տալու պատրաստակամությունը մի շարք պայմանների կատարումից հետո, որոնք բաղկացած են 12 կետից: ԵՄ-ին երեք երկրների անդամակցության հստակ ժամկետներ չեն նշվել։