Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանն ընդլայնում է իր բիզնես կայսրությունը։ «Carlyle Group» խոշորագույն ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Ջեյ Սեմոնսի հետ նրանք գործարկել են «SKY Partners» մասնավոր ներդրումային ընկերությունը։ Այս մասին հաղորդում է Forbes-ը: SKY-ը պլանավորում է ներդրումներ կատարել սպառողական, թվային, մեդիա, հյուրանոցային ընկերություններում։ Այս մասին Instagram-ում իրենց էջում հայտնել են ընկերությունից։
Սիմոնսը հայտնել է, որ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, ընկերությունում գործընկեր կլինեն։
Պարբերականը նշում է, որ Սիմոնսը և Քարդաշյանը չեն մեկնաբանել հիմնադրամի ֆինանսական միջոցների ու հնարավոր ներդրումների մասին հարցը։ Պարբերականի տեղեկություններով՝ SKY-ի գործունեությունը կվերահսկի Սիմոնսը։ Forbes-ը Քարդաշյանին միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ ընդգրկել է 2021 թվականի ապրիլին՝ նրա կարողությունը գնահատելով 1,8 մլրդ դոլար։