Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն դրանց հետագա ձգձգումը Կիևի կողմից կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է TACC-ը՝ այս մասին հայտարարել է ՌՖ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես նշել է Լավրովը, Կիևի իշխանությունները հայտարարում են, որ բանակցությունները կարող են կայանալ միայն Ուկրաինայի հաղթանակից հետո:
«Եվ հետո, երբ «Ռուսաստանը հեռանա ուկրաինական հողերից», նրանք պատրաստ կլինեն խոսել՝ մեզ պարտադրելով իրենց պայմանները։ Այդ հարցում իրենց ակտիվորեն աջակցում են, նույնիսկ դրդում են Լոնդոնը, Վաշինգտոնը, Բրյուսելը։ Եթե դա նրանց ընտրությունն է, ապա մենք գիտենք, թե ինչպես հասնել հատուկ ռազմական գործողության շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած նպատակներին»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: