Ուկրաինան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
Նա նաև կողմերին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, հարգել պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Նիկոլենկոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ասել է. «Մենք ընդգծում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից միջնորդական և խաղաղության պահպանման որևէ ջանքերի աննշան լինելը, որը հերթական անգամ ցույց է տալիս ստանձնած պարտավորությունները կատարելու անկարողությունը»: