Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան կարող է դիտարկել ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերման գործարքի ձախողման դեպքում ռուսական Су-35 կործանիչների գնումը:
«Տարբերակներից մեկը կարող է լինել Су-35-ը», – մեջբերում է РИА Новости – ն Դեմիրի պատասխանը F-16-ի գործարքի ձախողման դեպքում Թուրքիայի այլընտրանքների մասին հարցին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ Սենատում հակված են հավանություն տալ Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքին: Անկարան մտադիր է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել և արդիականացնել ևս 80-ը, որոնք գտնվում են նրա սպառազինության մեջ: