ԱՄՆ-ն իրանական անօդաչու սարք է խոցել, երբ Իրանը սկսել է հարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդստանի տարածքին։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է kurdistan24 լրատվական պորտալը։
«Տեղական ժամանակով մոտավորապես 14:10-ին ԱՄՆ-ի ուժերը խոցել են իրանական Mohajer-6 անօդաչու թռչող սարքը, որն ուղևորվում էր Էրբիլի ուղղությամբ, քանի որ այն սպառնալիք էր ներկայացնում CENTCOM-ի ուժերին (ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, պատասխանատվության գոտու մեջ է մտնում Մերձավոր Արևելքը», — հայտարարել է CENTCOM-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն, գնդապետ Ջո Բուչինոն։