Շվեդիան չեղյալ է հայտարարել Թուրքիայի նկատմամբ ռազմական էմբարգոն։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ Անկարային թույլատրել է ռազմական տեխնիկայի արտահանումը։
Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդեն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։