Թուրքիան մերժում է Ռուսաստանի որոշումը՝ «Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանները միացնելու մասին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այս երկրի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անկարան մեծ աջակցություն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև հիշեցրել է, որ Թուրքիան չի ճանաչել «Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից 2014 թվականին անցկացված ոչ լեգիտիմ հանրաքվեի միջոցով»։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան չի կարող ընդունել այս որոշումը, ինչը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է։
Թուրքիան պատերազմի ավարտի կողմնակից է, որն ավելի ու ավելի մեծ մասշտաբներ է ստանում՝ ասված է հայտարարությունում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ համաձայնագրեր է ստորագրել Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը ՌԴ-ին միացնելու մասին։
Սեպտեմբերի 23-27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ էին անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկածների 99,23 տոկոսը: