Թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը հայտարարել է, որ Ուկրաինայի Baykar գործարանում կարտադրեն Bayraktar Akıncı անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բարձրաթռիչ հեռահար մոդելը, որոնք ուկրաինական զորքերի սպառազինության մեջ չկան:
«Ուկրաինայի Baykar գործարանում կհավաքեն ինչպես Bayraktar TB2 դրոնների առկա մոդելը, այնպես էլ Bayraktar Akıncı բարձրաթռիչ հեռահար մոդելը, որը դեռ չեն մատակարարել Ուկրաինային», – Բայրաքթարի խոսքը մեջբերում է Еspreso.tv. կայքը։
Դոնեցկի հրետակոծման համար ԶՈՒ-ի կողմից կիրառվող Գրադ ՌՍԶՈ-ի ռեակտիվ արկերը «Արմիա-2022« միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում-ՌԻԱ Նովոստի,
Նրա խոսքով՝ Ուկրաինայում Baykar գործարանի ստեղծման աշխատանքները շարունակվում են, չնայած տեղի ունեցող իրադարձություններին:
«Դրոնների ապագա մոդելներից մեկը կարող է ստանալ ուկրաինական անվանում», – նշել է Բայրաքթարը:
Ավելի վաղ ուկրաինական զորքերի գլխավոր շտաբում հայտնել էին, որ երկրում պետք է հայտնվի սեփական «դրոնների բանակը»՝ զինվորականներին օգնելու համար:
Թուրքիայում դեսպան Վասիլի Բոդնարը օգոստոսին հայտարարել էր, որ Baykar ընկերությունը Ուկրաինայում կկառուցի Bayraktar հարվածային անօդաչու սարքերի արտադրության գործարան և արդեն դրա համար հողատարածք է գնել: Baykar ընկերությունը ներկայացրել է Կիևի մարզում գործարանի կոնցեպտը։ Բայրաքթարի տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի Baykar կենտրոնի ընդհանուր մակերեսը կլինի ավելի քան 30 հազար քառակուսի մետր, իսկ ուկրաինացի ինժեներների և տեխնիկների թիվը կկազմի ավելի քան 300: