Թուրքիայում ջրասույզ է արվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար նախատեսված առաջին կորվետը, որը ստացել է «Գետման Իվան Մազեպա» անվանումը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի Telegram-ալիքը, որը մասնակցել է նավը ջուրն իջեցնելու արարողությանը:
Նշվում է, որ կորվետի շինարարությունը տարվում է Թուրքիայում։ 2021 թվականի հուլիսին Կիևը և Անկարան շրջանակային համաձայնագիր են ստորագրել ուկրաինական զինված ուժերի կարիքների համար Ada դասի երկու կորվետների կառուցման մասին։ Կորվետի շինարարությունը Ստամբուլում ընթանում էր 2021թ.-ի ապրիլի 28-ից։ Ծրագրերի համաձայն՝ «Գետման Իվան Մազեպա» – ի կորվետը ադապտացվելու է հականավային հրթիռների գոյություն ունեցող բոլոր տեսակներին: Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ այն կընդունվի Ուկրաինայի ռազմածովային ուժերի կազմում 2024 թվականին:
Այսօր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է Baykar ընկերության ղեկավարության հետ, որը արտադրում է «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր։