Սանտա Բարբարայի բնակիչները դեմ են, որպեսզի Մեգան Մարքլն և արքայազն Հարրինտեղափոխվեն իրենց քաղաք։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Մեգանն ու Հարին պատրաստվում են տեղափոխվել Սանտա Բարբարայի արվարձանում գտնվող Hope Ranch տարածքում, սակայն այստեղ նոր հարևանների ընկերակցությանն այնքան էլ կողմ չեն։
Ըստ TMZ-ի՝ Սանտա Բարբարայի տների սեփականատերերի ասոցիացիայի անդամները, թեև թշնամություն չունեն Սասեքսի դուքսի և դքսուհու նկատմամբ, սակայն անհանգստացած են, որ իրենց քայլը մի շարք խնդիրներ կառաջացնի։
Մասնավորապես, նրանք մտավախություն ունեն, որ Hope Ranch-ը կարժանանա լրատվամիջոցների չափազանց մեծ ուշադրությանը, իսկ դա, իր հերթին, կնյարդայնացնի տեղացիներին։ Բացի այդ, նրանք վախենում են առանց այն էլ նեղ ու ոլորապտույտ ճանապարհների խցանումներից։