Միացյալ Նահանգներն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի իրանցի պաշտոնյաների դեմ, որոնց Վաշինգտոնն Իրանում ցուցարարների նկատմամբ բռնությունների մեղսակից է համարում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարածած հայտարարությանը:
«Ես խիստ մտահոգված եմ Իրանում խաղաղ բողոքի ակցիաների ուժգնացող բռնաճնշումներից, որոնք ուղղված են նաև ուսանողների և կանանց դեմ»- հայտարարել է Բայդենը։
Հիշեցնենք, որ Իրանում սեպտեմբերի 17-ից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 22-ամյա Մախսա Ամինիի մահվանից հետո: Սեպտեմբերի 16-ին Իրանում մահացել է 22-ամյա Մահսա Ամինին։ Աղջիկը ժամանել էր Թեհրան՝ հարազատներին այցելելու համար։ Քաղաքում նրան ձերբակալել էր ոստիկանների հատուկ ջոկատը, որը հետևում է շարիաթական նորմերի պահպանմանը։ Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին աղջկա մահը դժբախտ պատահար է անվանել, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ նրան բռնության են ենթարկել։