Պրահայում եվրոպական քաղաքական հանրության նիստից հետո կայացած զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է միանալ թյուրքական պետությունների կազմակերպմանը։
Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ Էրդողանի առաջարկը ծիծաղ է առաջացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մոտ։
«Մակրոն, միացեք թյուրքական պետությունների միությանը, եթե ցանկանում եք», – կատակել է Թուրքիայի նախագահը։
Թյուրքական պետությունների կազմակերպությունում են Թուրքիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Ղազախստանը: Կազմակերպության նպատակը անդամ երկրների թյուրք ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդումն է։