Թուրքիան Կիպրոսի հյուսիսում սեփական անօդաչու թռչող սարքեր է տեղակայել, այդ թվում՝ հարվածային դրոններ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն: «Չեմ բացառում կղզի սպառազինության նոր մատակարարումները։ Դա մեր իրավունքն է։ Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը բոլոր ուղղություններից», – ընդգծել է նա։
Էրդողանը դա անվանել է Թուրքիայի առաջին արձագանքը ԱՄՆ-ի՝ հունական Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու որոշմանը։
Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով Կիպրոսի հյուսիսում գտնվող Կարպազ թերակղզում երկրի նոր ռազմաբազայի մասին հարցը, նշել է, որ անկախ դրա վերաբերյալ որոշումից, Թուրքիայի տարածքից թռչող թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռներն արդեն կարող են կարճ ժամանակում հասնել կղզու: «Որևէ խնդիր այս հարցում էլ չկա», – ընդգծել է նա։
Էրդողանը խոսել է նաև Կիպրոսի նախագահի՝ Թուրքիային ուղղված խնդրանքի մասին՝ երկկողմ հանդիպման մասին։ «Նիկոս Անաստասիադիսը (Պրահայում) պնդում էր երկկողմ հանդիպման համար։ Ես ի պատասխան հիշեցրեցի, որ իր լիազորությունների ժամկետն ավարտվում է երկու ամսից։ Նման իրավիճակում նման հարց չի քննարկվում։ Ես նաև նշեցի, որ նրանք (Նիկոսիան) մշտապես գործում են ինչ-որ մեկի ցուցումով։ Իսկ այդպես գործերը չեն վարվում, և չեն հանգեցնի ցանկալի արդյունքի», – եզրափակել է թուրք առաջնորդը։