Մարդատար մեքենաների և ավտոբուսների երթևեկությունը վերսկսվել է Ղրիմի կամրջով, որը շաբաթ առավոտյան վնասվել է պայթյունից։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Այս պահին երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար՝ զննման ամբողջական ընթացակարգ անցնելով», – գրել է Ակսյոնովը իր Telegram – ալիքում։
Նա բեռնատարների վարորդներին խնդրել է պլանավորել երթևեկության երթուղին՝ օգտագործելով Կերչի լաստանավային անցուղին։ Նրա տվյալներով՝ երկու ժամ անց նեղուցով սկսում է gw8]el «Կերչ-2» լաստանավը։
Նշվում է, որ կամրջի երթևեկությունը վերականգնվել է հետադարձ ռեժիմով:
Ոստիկանության ներկայացուցիչները գործակալությանը ճշտել են, որ Կերչի կողմից կամրջի վրա 10 մեքենա են բաց թողնում՝ 10-15 րոպե ընդմիջումով:
Տրանսպորտի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրիմի կամրջով ավտոմոբիլային երթևեկության մեկնարկը հնարավոր է մեկ գոտիով՝ հետադարձ ռեժիմով:
Նշենք, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում պայթել է բեռնատար ավտոմեքենա, այրվել են երկաթուղային կազմի վառելիքային ցիստեռնները: ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ՝ մարդատար ավտոմեքենայի ուղևորներ։