Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։
Զորավարժություններն ընթանում են Վրաստանի Մուխրովանի քաղաքում։
«Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում են ամեն տարի։