Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է Ուկրաինայում իր դեսպանատան աշխատակիցների ամբողջական տարհանման հնարավորությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Այբեկ Սմադիարովն ասել է, որ հարցը կլուծվի «մոտ օրերս»։ Տեղեկացնում է Коммерсантъ-ը։
Նա մանրամասնել է, որ խոսքը դեսպանատան փակման մասին չէ։ Հայտնի չէ, թե որ քաղաք է նախատեսվում տարհանել դիվանագիտական անձնակազմը։
«Դեսպանատունն այժմ աշխատում է։ Հարցը դեսպանատան փակման մասին չէ, այլ դեսպանատան անձնակազմի տարհանման։Ամենայն հավանականությամբ, կտարհանվի ամբողջ անձնակազմը»,- ասել է Սմադիարովը
Ղազախստանը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան։ Կոչն արվել է Ուկրաինայում պայթյունների ֆոնին։