Հայաստանը 35 երկրների թվում է, որոնք ձեռնպահ են քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժյեի և Խերսոնի մարզերում հանրաքվեներ կազմակերպելու վերաբերյալ, գրում է Коммерсант-ը։
Բանաձևին աջակցել են ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 143-ը։ Դեմ են քվեարկել հինգ երկրներ՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիան և Ռուսաստանը, ասվում է ՄԱԿ-ի Twitter-ի էջում։
Բանաձեւը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքներում անցկացված հանրաքվեները ճանաչում է որպես իրավական ուժ չունեցող։ Այդ հանրաքվեները, ինչպես բխում է բանաձևի տեքստից, չեն կարող հիմք հանդիսանալ այդ տարածքների կարգավիճակի փոփոխության, այդ թվում՝ Ռուսաստանի կազմ մտնելու համար։
Ռուսաստանին միանալու հարցով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27-ը տեղի են ունեցել հանրաքվեներ։ ԴԺՀ-ում՝ Ռուսաստանին միանալու օգտին են քվեարկել 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի շրջանում՝ 87,05%-ը, Զապորոժիեի շրջանում՝ 93,11%-ը։
Սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել այդ տարածքները Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ։