Բելգորոդի Արևմտյան ռազմական օկրուգի հրաձգարանում ահաբեկիչների հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել։ РИА новости-ի փոխանցմամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Եվս 15 վիրավոր հոսպիտալացվել է։
Ահաբեկիչները ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ էին։ Հանցագործների վրա պատասխան կրակ են բացել, նրանք ոչնչացվել են։
Ռազմական գերատեսչությունը նշել է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել կամավորների հետ կրակային պատրաստության պարապմունքների ժամանակ, որոնք կանչվել են մասնակցելու Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը: