«Սարքած գործ է». Ղրիմի կամրջի պայթյունի գործով անցնողի որդին մանրամասներ է հայտնել:
Ղրիմի կամրջի պայթյունի գործով անցնող Ռոման Սոլոմկոյի որդին հաստատել է իր հոր ձերբակալության մասին տեղեկությունը: Այդ մասին նա հայտնել է Ria.ru-ի թղթակցին: Նա հարուցված գործը, հոր ձերբակալությունը «սարքած գործ է» անվանել:
Հարևանները Ria.ru-ի թղթակցի հետ զրույցում Սոլոմկոյին հարուստ և զբաղված մարդ են անվանել: Ձերբակալվածի քոթեջի վերանորոգման պատասխանատուն պատմել է, որ վերջին անգամ տանտիրոջը տեսել է հոկտեմբերի 10-ին։ Դրանից հետո, նրա խոսքով, ինքը վերանորոգման թեմայով շփվել է ձերբակալվածի կնոջ հետ։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջում տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի պայթեցում, որը հանգեցրել է երկաթուղային կազմի յոթ վառելիքի ցիստեռնների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։
Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչն է եղել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Բեռի տեղափոխմանը ներգրավվել են Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը:
ՀՀ ՊԵԿ-ից հայտնել են, որ նշված բեռնատարի՝ Հայաստան մուտքի և ելքի ժամանակ իրականացված մաքսազերծման ժամանակ ռիսկային գործոններ չեն եղել։