Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ցուցակում ավելացնելով ևս 34 ֆիզիկական և մեկ իրավաբանական անձի, ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Կանադայի իշխանությունների խոսքով՝ նրանք, ովքեր հայտնվել են նոր ցանկում, «ապատեղեկատվություն են տարածում»։
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնվել է նոր պատժամիջոցների ցանկում։ Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ավելացվել են դերասաններ Սերգեյ Բեզրուկովը, Վլադիմիր Մաշկովը, Դմիտրի Պևցովը և Նիկոլայ Չինդյայկինը։
Պատժամիջոցներից անմասն չեն մնացել նաև TNT հեռուստաալիքի տնօրենի պաշտոնակատար Թինա Կանդելակին, «Россия 1»-ի հեռուստահաղորդավար Նաիլա Ասկեր-զադեն, ինչպես նաև «Ռոսիա» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի խորհրդական և սպորտային մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը:
Կանադական պատժամիջոցներ են սահմանվել նաև ОДК-Сатурн-ի կառավարիչ տնօրեն Վիկտոր Պոլյակովի նկատմամբ։