Տրանսադրիատիկ գազատարով (TAP) մատակարարվող Ադրբեջանից գազի գնման համար Եվրամիության երկրների ծախսերն 2022 թվականի երկրորդ եռամսյակում 33,3 տոկոսով ավելացել են՝ I եռամսյակի համեմատ։
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի եռամսյակային հաշվետվությունը, 2022 թվականի երկրորդ եռամսյակում նշված նպատակների համար ԵՄ երկրների ծախսերը կազմել են 2,8 մլրդ եվրո: Առաջին եռամսյակում ԵՄ երկրները այդ նպատակների վրա ծախսել են 2,1 մլրդ եվրո, գնումների աճը կազմել է 33,3%։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին կիսամյակում ԵՄ երկրները Ադրբեջանից գազ են գնել 4,9 մլրդ եվրոյով։
Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ին TAP-ով սկսել է գազի մատակարարումը Եվրոպա (Իտալիա, Հունաստան եւ Բուլղարիա)։ 2022 թվականին Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանումը կանխատեսվում է 11,5 մլրդ խորանարդ մետր մակարդակում, 2027 թվականին ակնկալվում է, որ այն կաճի մինչեւ 20 մլրդ խորանարդ մետր: