Սի Ցզինպինը վերընտրվել է. նա կգլխավորի Կոմկուսը:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն Սի Ցզինպինին վերընտրել է Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտնում: Այս մասին հաղորդում է Interfax-ը: Նա նաև նշանակվել է Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ: Ըընտրությունը տեղի է ունեցել կոմիտեի առաջին լիագումար նիստում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին: Գործակալությունը նշում է, որ դա ճանապարհ է բացում Սի Ցզինպինի՝ ՉԺՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Այն սպասվում է 2023 թվականին՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (NPC) նստաշրջանում:
Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից, իսկ 2018 թվականին ընդունվել են Սահմանադրության փոփոխությունները՝ ՉԺՀ նախագահի լիազորությունների սահմանափակումը երկու ժամկետով վերացնելու մասին։ Միևնույն ժամանակ՝ բարձրագույն կուսակցական պաշտոն զբաղեցնելու ժամկետների սահմանափակում նախատեսված չէ:
Ինչպես հայտնում է РБК-ն, Կենտրոնական կոմիտեի նիստում հաստատվել է նաև Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի նոր կազմը, որը առաջիկա հինգ տարիների ընթացքում կղեկավարի Կոմկուսը:Քաղբյուրոյի կազմում ընդգրկվել է 24 մարդ։ Ինչպես նշումէ պարբերականը, կազմում կանայք չկան:
Նախօրեին ավարտվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության XX համագումարը, որն անցկացվել Է Պեկինում՝ հոկտեմբերի 16-22-ը։