Թուրքիան խոշոր գազային հանգույցի է վերածվում: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան վերածվում է խոշոր գազային հանգույցի, որի վրա հույս ունեն արտասահմանյան երկրները:
Էրդողանը նաև հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ «Թուրքիայի հավասարակշռված քաղաքականությունը հավանության է արժանացել ամբողջ աշխարհում»։
«Եթե մենք առաջնորդվեինք քննադատների տեսլականով, ապա այսօր, որպես եվրոպացիներ, ստիպված կլինեինք մտածել այն մասին, թե ինչպես գոյատևել գալիք ձմեռը։ Սակայն Անկարան այլ ճանապարհով է գնացել, և գազի հետ կապված խնդիրներ մենք չունենք»,-շել է Էրդողանը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել գազային հանգույց, որպեսզի «Հյուսիսային հոսքերով» տարանցման կորսված ծավալը վերաուղղարկի Սև ծովի տարածաշրջան:
Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ պայմանավորվել է ռուս գործընկերոջ հետ և Եվրոպան կարող է ռուսական գազը օգտագործել Թուրքիայի միջոցով։