Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է իշխող Պահպանողական կուսակցության կոմիտեն:
Ռիշի Սունակը ինքնաբերաբար դառնում է Բրիտանիայի վարչապետ այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավարը հանեց իր թեկնածությունը և Սունակը մնաց միակ թեկնածուն:
Սունակը, ով 42 տարեկան է, կդառնա Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը 1783 թվականից ի վեր: