Սիրիայի կառավարությունը արտագնա նիստ է անցկացրել Հալեպում: Սիրիական ԶԼՄ-ների փոխանցմամա՝ տեղի ընտրությունն ամենեևին էլ պատահական չի եղել։
Կառավարությունն այսպես նախ՝ նշանավորում է ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի արաբական բանակի հաջորդական հաղթանակներն ու ողջ Հալեպի նահանգում լիակատար վերահսկողություն հաստատելու փաստը, ինչպես նաև ընդգծում երկրի տնտեսական մայրաքաղաքը համարվող մետրոպոլիայի կարևորությունը:
Նիստը վարել է վարչապետ Իմադ Խամիսը։ Նիստի արդյուքնում ընդունվել է տնտեսության, շինարարության և հիմնական ծառայությունների ոլորտում քաղաքի և նահանգի զարգացման համապարփակ ծրագիրը: Այդ նպատակով հատկացվել է 145 միլիարդ սիրիական ֆունտ, որով ավարտին կհասցվեն վերջին երեք տարիներին մեկնարկած նախագծերը ներքին առևտրի, էներգետիկայի, սոցիալական ոլորտի, տեղեկատվության, առողջապահության, տրանսպորտի և հումանիտար ոլորտում:
Նախատեսում է վերսկսել ոստիկանության բաժանմունքների աշխատանքը, վերականգնել ոստիկանական դպրոցը Խան Ալ-Ասալում, վերականգնել կենտրոնական բանտը և այլն:
Հանդիպմանը որոշվեց արդյունաբերողների և հնարավոր ներդնողների համար ապահովել արտոնյալ անհրաժեշտ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան արագ հիմնել և գործարկել իրենց բիզնեսը:
Նախարարների կաբինետը նաև մանրամասն ուսումնասիրեց Քաղաքային խորհրդի ներկայացրած քաղաքաշինական նախագիծը և դրա իրականացման եղանակները: