Թուրքիան հատուկ տնտեսական օգուտներ է ստանում՝ շրջանցելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մինչդեռ Հունաստանը և այլ երկրներ եկամուտներ են կորցնում: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը:
Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը խնդրահարույց է համարել Թուրքիայի գործողությունները, որոնք, նրա կարծիքով, չեն համապատասխանում եվրոպական օրենսդրությանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան հատուկ տնտեսական օգուտ է քաղում ՌԴ-ի հաշվին:
«Այն ժամանակ, երբ Հունաստանում ու մի շարք երկրներում պատժամիջոցների պատճառով տառապում են, ոմանք փող են վաստակում։ Թուրքիան կրկնապատկել է իր ինքնաթիռների նստատեղերի քանակը՝ ռուս ուղևորներին տեղավորելու համար, իսկ ռուս օլիգարխները, որոնք իրենց զբոսանավերը պահում էին տեղական նավահանգիստներում, տեղափոխվել են թուրքական նավահանգիստներ»,-նշել է Վարվիցիոտիսը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: ՌԴ-ի նկատմամբ մինչ օրս պատժամիջոցներ են կիրառվում: