Մոսկվայում գերազանցվել է 2010 թվականի ջերմաստիճանի ռեկորդը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Գլխավոր մետրոպոլիայի օդերևութաբանական կայանում (VDNH) շաբաթ օրը ժամը 10:00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը հասել է մինչև 9,6 աստիճանի։
«Քաղաքը գերազանցել է նոյեմբերի 12-ի ջերմաստիճանի ռեկորդը օդերևութաբանական դիտարկումների ողջ 143-ամյա պատմության ընթացքում»,- ասել է օդերևութաբանական բյուրոյի ներկայացուցիչը։
Նա մանրամասնել է, որ նախորդ առավելագույն ջերմաստիճանը սահմանվել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին՝ 9,3 աստիճան։
«Օդի ջերմաստիճանը Մոսկվայում այսօր 9-10 աստիճանով բարձր կլինի միջին կլիմայական նորմայից»,- պարզաբանել են օդերևութաբանական բյուրոյից։
Ըստ եղանակի կանխատեսումների՝ Մոսկվայում ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 11-12 աստիճան, իսկ նոյեմբերի 12-ի ջերմաստիճանի վերջնական ռեկորդը հայտնի կդառնա երեկոյան։