Փարիզում Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում 18 տարի ապրած իրանցի փախստականը մահացել է: Այս մասին հայտնել է Interfax-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Մեհրան Քարիմի Նասերին մահացել է նոյեմբերի 12-ի կեսօրին՝ սրտի կաթվածից: Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանությունն ու բժշկական բրիգադը նրան օգնություն են ցուցաբերել, սակայն չեն կարողացել փրկել նրան:
Քարիմի Նասերին, որը ծնվել է 1945 թվականին, 1988-2006 թվականներին ապրել է Շառլ դը Գոլի օդանավակայանի տերմինալում: Օդանավակայանի ներկայացուցիչը նշել է, որ վերջին շաբաթներին նա կրկին ապրել է օդանավակայանում։
Նրա պատմությունը ոգեշնչել է ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին ստեղծել «Տերմինալ» ֆիլմը, որի գլխավոր դերը խաղացել է Թոմ Հենքսը։