Elon Goat Token կրիպտոարժույթի ստեղծողները պատրաստել են 30 մետրանոց ալյումինե արձան-հրթիռ, որի վրա նստած է Իլոն Մասկը՝ այծի տեսքով։ Այս մասին հաղորդվում է նախագծի կայքում։
Արձանի արժեքը գնահատվում է 600 հազար դոլար։ Քանդակագործները կանադացի մասնագետներ Քևին և Միշել Սթոուններն են։ Նրանց խոսքով՝ միայն արձանի գլուխը ստեղծելու համար պահանջվել է 700 ժամ։
Գաղափարի հեղինակների կարծիքով՝ Tesla-ի հիմնադրի հուշարձանը կառուցվել է նրա «բազմաթիվ ձեռքբերումների և կրիպտոարժույթի նկատմամբ վստահության շնորհիվ»։ Դրա ստեղծողները մտադիր են աշխատանքը Մասկին նվիրել նոյեմբերի 26-ին Օսթինում՝ Tesla-ի գրասենյակում։
«Իրականում՝ մենք պարզապես ցանկանում ենք հանդիպել այսօր ապրող ամենազարգացած մարդուն, այդ իսկ պատճառով նա այծ է» (GOAT նշանակում է «Բոլոր ժամանակների մեծագույնը)»,- պարզաբանել են նրանք: