Դերասանուհի, մոդել Եվա Մենդեսը հարցազրույցի ժամանակ պատահաբար հաստատել է այն լուրերը, համաձայն որոնց ամուսնացել է իր երկարամյա զուգընկերոջ՝ դերասան Ռայան Հոսլինգի հետ: Այս մասին հայտնում է Daily mail-ը:
«Ֆորսաժի» 48-ամյա աստղը ուրբաթ օրը կայացած շոուներից մեկի ժամանակ պատմել է Ավստրալիայում իր բարեգործական գործունեության մասին, մինչ իր գործընկերը նկարահանում է իր «Ընկած տղան» ֆիլմը:
Հարցազրույցի ընթացքում Եվան 42-ամյա Ռայանին իր ամուսին է անվանել:
«Այստեղ բոլորն այնքան հյուրընկալ են, և ամուսինս՝ Ռայանը, ևս այստեղ է, և մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում»,-պատահաբար ասել է նա հաղորդավար Կառլ Ստեֆանովիչին և Ալիսոն Լանգդոնին: