Ստամբուլի դատարանի որոշմամբ այսօր ևս 2 մարդու է ձերբակալել նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է TASS-ը:
Գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 19-ի: Նշում է TASS-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին:
Հիշեցնենք՝ Անկարան հայտարարել էր նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և նրա սիրիական ճյուղի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» մասնակցության մասին:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Istiklal հետիոտնային զբոսաշրջային փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 81-ը։