Ինդոնեզիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի։ Այս մասին հայտնում է Kompas-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ զոհերի մեծ մասը երեխաներ են։ Կա ավելի քան 700 վիրավոր։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Ջակարտայից 74 կմ հարավ-արևելք։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ըստ աղբյուրի, փլուզվել են բազմաթիվ տներ, կան անհետ կորածներ։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։