Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Կանաչների առաջարկին, որով մեքենաները վառելիքի փոխարեն օգտագործված յուղով հնարավոր կլինի լցնել, հայտնում է BFMTV-ն, հողորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել մեքենաները տապակելու համար նախատեսված բուսական յուղով լցնելու առաջարկին, սակայն սահմանափակել է դրա օգտագործումը: Այսպիսով, որոշակի ավտոպարկեր այսինքն՝ տրանսպորտային միջոցները, որոնք պատկանում են ընկերությանը կամ կազմակերպությանը, այլ ոչ թե անհատներին, կարող են վառելիքի փոխարեն օգտագործել սննդի յուղ։
Մեքենաները օգտագործված տապակած յուղով լցնելու առաջարկն արել են «կանաչների» պատգամավորները։ Այս օրինագիծն առաջին անգամ առաջին ընթերցմամբ ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հուլիսին, սակայն սենատորներն այն չեն անցկացրել։ Ավելի ուշ Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումն այս հարցում փոխվել է: