Թուրքական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի և Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավորած միջազգային կոալիցիայի համատեղ հենակետին: Այս մասին հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
«Հարվածն ընկել է SDF-ի հատուկ ջոկատայինների բազայի վրա ամերիկյան բազայից մի քանի մետր հեռավորության վրա և Սւրիայի հրամանատար Մազլում Աբադիի շտաբի վրա»,- ալիքին հայտնել է աղբյուրը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը մեղադրում է Արևմուտքին Սիրիայի և Իրաքի հարցում երկակիության մեջ
Նրա խոսքով՝ Սիրիայից պահանջվել է շտապ քննարկել հրթիռակոծությունը ամերիկյան կողմի հետ։
Անկարան կիրակի օրը օդային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի գիշերը հայտարարել է Սիրիայում և Իրաքում «Ճանկ-սուր» գործողության երկու օրվա ընթացքում 184 գրոհայինի ոչնչացման մասին։