Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարող է ստանալ իր և իր նախկին ամուսին Քանյե Ուեսթի չորս երեխաների խնամակալությունը: Այս մասին հայտնում է Daily mail-ը:
Իրավական հարցերով փորձագետները The Sun-ին են դիմել այն բանից հետո, երբ 45-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը նոյեմբերի 16-ին չի ներկայացել ցուցմունք տալու:
«Դատավորը լուրջ ու խիստ է մոտենում ցուցմունք տալուց խուսափելուն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կրկնվող իրավախախտմանը»,-ասել է իրավաբան Ռեյչել Ֆիսեթը:
Դեկտեմբերի 14-ին կայանալիք երկօրյա դատավարությունից առաջ Ուեսթը նոյեմբերի 29-ին դատարանի առջև կանգնելու ևս մեկ հնարավորություն կստանա: Բայց եթե նորից չներկայանա, 42-ամյա Քիմը կարող է մեկ քայլ ավելի մոտ լինել երեխաների լիարժեք խնամակալությանը:
Ըստ իրավաբանների, եթե Քանյեն հրաժարվի ներկայանալ և ցուցմունք տալ, դատավորը կարող է նրան տույժի ենթարկել, ստիպել վճարել փաստաբանի ծառայությունների համար, դատավորը կարող է նաև արգելել նրան այս գործով հետագայում ցուցմունք տալ: