The Daily Mail-ի ամերիկացի ընթերցողներն արձագանքել են նախագահ Ջո Բայդենի կատակին՝ հերթական բուժզննում անցնելու մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»ն:
Ավելի վաղ պետության ղեկավարը, ով անցյալ շաբաթ տոնել էր իր 80-ամյակը, մամուլի հետ զրույցում ասել էր, որ մտադիր է բուժզննումն ավարտել մինչև տարեվերջ։ «Ի՞նչ եք կարծում, դա ինձ պե՞տք է»։ Նախագահը կատակով հարցրել էր լրագրողներին:
«Այո, կարծում եմ, դա ձեզ պետք է», – ասել է MsAlicePalace-ի օգտատերը:
«Ես չեմ անհանգստանում նրա ֆիզիկական առողջության համար, խնդիրը նրա հոգեկան առողջությունն է»,- ասել է JustThinkForOnce-ը։
«Գլուխը ստուգելն ավելի կարևոր է, քան մարմինը», – համաձայնել է Սուլկին:
«Այս մարդը մոլորության մեջ է, եթե կարծում է, որ բարձրակարգ մարզավիճակում է»,- կարծիք է հայտնել SmellTheRoses1-ը:
«Ջեքի՞, Ջեքի, կարո՞ղ ես ոտքի կանգնել»: – գրել է k_enn-ը՝ հիշելով սեպտեմբերին տեղի ունեցած դեպքը, երբ Բայդենը դիմեց կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, ով մահացել էր ամռանը ավտովթարից։
«Այնքան զվարճալի, որ մենք մոռացանք ծիծաղել», – եզրափակել է IndependentByDesign-ը:
Ութսունամյա Բայդենը պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահն է։ Նա պարբերաբար հայտնվում է զվարճալի իրավիճակներում, ամերիկացի առաջնորդի հակառակորդները դրա պատճառը համարում են տարիքը և հնարավոր առողջական խնդիրները։