Թուրք զինծառայող է զոհվել, երեք զինվոր վիրավորվել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողության շրջանում, հայտնում է TRT հեռուստաալիքը:
Նշվում է, որ վիրավոր զինվորականներին տեղափոխել են հոսպիտալ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Թուրքիայի ԶՈՒ-ն նոյեմբերի 20-ից Սիրիայի և Իրաքի քրդական ուժերի դեմ գործողություն է իրականացնում։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան կարող է չսահմանափակվել Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դիրքերին ավիահարվածներով, այլ ցամաքային գործողություն սկսել նրանց դեմ։